Ժանտախտ

Ժանտախտ, վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է բակտերիայով։ Ախտանշաններից են տենդը, թուլությունը և գլխացավը։ Սովորաբար այն սկսվում է հարուցչի ազդեցությունից հետո մեկից յոթ օրվա ընթացքում։ Բուբոնային ձևի ժամանակ առկա է ավշային հանգույցների մեծացում, սեպտիցեմիկ ձևի դեպքում հյուսվածքները կարող են սևանալ և մահանալ, իսկ թոքայինի դեպքում դիտվում է շնչահեղձություն, հազ և կրծքավանդակի ցավ։ Բարձր ռիսկի խմբերի անձինք կարող են պատվաստվել։ Թոքային ձևով հիվանդի հետ շփման մեջ գտնված անձանց կարելի է բուժել կանխարգելիչ դեղորայքով։ Եթե արդեն վարակվել է, բուժումն անցկացվում է հակաբիոտիկներով և օժանդակող խնամքի միջոցներով։ Սովորաբար կիրառվում է գենտամիցինի և ֆտորխինոլոնի համակցումը։

Оставьте комментарий