Կորոնավիրուս

Կորոնավիրուս 2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կյանքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը: Սակայն դրանցից շատերը սխալ տեղեկատվություն են պարունակում և կարող են վտանգավոր լինել: Ուստի անչափ կարևոր է օգտվել միայն ստուգված և հավաստի աղբյուրներից:

Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):

ՔՈՎԻԴ-19-ը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա: Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու:

Պատվասվաստանյութեր կորոնաի դեմ
Ավստրալիայում COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութերն անվճար են բոլորի համար: Սա ներառում է Medicare քարտ չունեցող մարդկանց, արտասահմանցի այցելուներին, միջազգային ուսանողներին, աշխատանքային միգրանտներին և ապաստան հայցողներին:

Оставьте комментарий