XX Դարի երաժշտությունը

XX դարում երաժշտության լսողների շրջանակը մեծացավ, քանի որ ռադիոն դարձավ շատ տարածված, իսկ ֆոնոգրաֆները օգտագործում էին երաժշտություն նվագելու և տարածելու նպատակով։ Արտ երաժշտությանը ցուցաբերած ուշադրությունը բացատրվում է նոր ռիթմերի, ոճերի և ձայների հետազոտությամբ։ XX դարի արտ երաժշտության ականավոր գործիչներից են Իգոր Ստրավինսկին, Առնոլդ Շունբերգը և Ջոն Քեյջը։ Ձայնագրման գյուտը և երաժշտության խմբագրման հնարավորությունը դասական երաժշտության նոր ենթաժանրերի շատացման առիթ դարձան՝ ներառյալ ակուսմատիկ և էլեկտրոնիկ ստեղծագործության Երաժշտական կոնկրետ դպրոցներ։ Ի հայտ եկավ ջազային երաժշտությունը, որը 20-րդ դարի կարևոր երաժշտական ճյուղերից մեկը դարձավ, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին կարևորվեց ռոք երաժշտությունը։ Ջազը ամերիկյան երաժշտական ձև է, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին աֆրո-ամերիկյան համայնքներում՝ աֆրիկյան և եվրոպական ավանդական երաժշտությունների միախառնումից՝ Հարավային Միացյալ Նահանգներում։ Իր զարգացման վաղ շրջանից մինչև հիմա ջազը ներառել է 19-20-րդ դարերի ամերիկյան պոպուլյար երաժշտությունից տարրեր։  XX դարում կարևոր ներդրումներ արվեցին Պիտեր Կիվիյի, Ջերոլդ Լևինսոնի, Ռոջեր Սկրուտոնի և Ստեֆան Դավիեսի կողմից։

Оставьте комментарий