Թեմա 8. Հայկական սփյուռքը 1920-45 թթ.

Թեմա 8. Հայկական սփյուռքը 1920-45 թթ.
ա/ Հայկական սփյուռքի առաջացումը

Հայ իրականության մեջ առաջին զանգվածային բռնագաղթերը եղել են  III–IV դարերում՝ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք. տեղի է ունեցել հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան: IV–XIII դարերում Բյուզանդիայի կայսրերը հայերին պարբերաբար բռնագաղթեցրել են Թրակիա, Մակեդոնիա և Բալկանյան թերակղզու այլ շրջաններ: Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի պատճառով նրանք հայտնվել են նաև բյուզանդական պետական կառույցների ամենաբարձր օղակներում. անգամ հիմնադրել են Մակեդոնական կամ Հայկական հարստությունը (867–1057 թթ.):

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափերի է հասել VII–XIV դարերում, երբ տարբեր ժողովուրդների (արաբ, սելջուկ, մոնղոլ) ասպատակությունների պատճառով ստիպված գաղթել են Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ:

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր գաղթել են Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: XI–XV դարերում հայկական գաղութներ են ստեղծվել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում և այլուր: Թուրքերի՝ 1453 թ-ին Կոստանդնուպոլսի  գրավման ժամանակ տեղի հայ համայնքը մեծ կորուստներ է ունեցել: Միջին դարերում տարբեր երկրներում հայերի տարածմանը  մեծապես նպաստել է նաև այն, որ XVI դարից հայ վաճառականների գործունեության շառավիղը Հնդկաստանից ու Պարսկաստանից ձգվել է մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա: Ռուսաստանի հարավային շրջաններում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց շուրջ ձևավորվել են հայկական նոր համայնքներ:

XVI–XVII դարերում Պարսկաստանի արքաները, հատկապես Աբբաս I շահը, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուրհազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնադրել են նոր քաղաքներ (օրինակ՝ Նոր Ջուղան) կամ ստվարացրել հայկական հին համայնքները: 

1828–29 թթ-ին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո Պարսկաստանից և Թուրքիայից Արևելյան Հայաստանում վերաբնակեցվել է շուրջ 150 հզ. հայ: 

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) նախօրեին տարբեր երկրներում ապրող հայության ազգային կենսագործունեությունը կազմակերպել ու կարգավորել է համայնքային հաստատությունների համակարգը՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական, մարզական և զանազան այլ կազմակերպություններ: Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսն ու Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական ու ֆինանսական կենտրոնները: 

Հայ գաղթաշխարհի պատմության մեջ նոր փուլ է սկսվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Թուրքիայի իշխանությունները 1915–23 թթ-ին իրագործեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրագործությունից ողջ մնացածների հիմնական մասը բռնագաղթել է տարբեր երկրներ, ինչպես Լատինական Ամերիկան և Արևելյան Եվրոպա: Երիտթուրթերը 1914-1918 թթ․ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացրին ցեղասպանության քաղաքականություն։ Այն շարունակեցին քելամականները ընդհուպ մինչև 1923 թ․։ 


բ/ Սփյուռքի հարաբերությունները Խորհրդային Հայաստանի հետ /բանավոր, էջ 72-76, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ գիտեք հայոց պատմության մեջ տեղի ունեցած արտագաղթի ու բռնագաղթի մասին: Թվարկե՛ք իրենց հայրենիքից մարդկանց հեռանալու պատճառներ:
2. Ե՞րբ և ի՞նչ դեպքերի հետևանքով առաջացավ Հայկական սփյուռքը

Ժամանակակից հայկական սփյուռքը հիմնականում ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում, երբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ստիպեց իրենց հայրենիքում ապրող հայերին փախչել կամ սպանվել: Թեև հայկական սփյուռք գոյություն ուներ Անտիկ և միջնադարում, այն մեծացավ Օսմանյան կայսրությունից, Իրանից, Ռուսաստանից և Կովկասից գաղթելու պատճառով 1914-1923 թվականներին:

Оставьте комментарий