Թեմա 9․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու։

ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ՝ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար։

Հայաստանը ֆաշիստական պայմաններում։

Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի:

Թուրքիան պատերազմից առաջ պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ: Իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։

Տնտեսության վերակառուցումն ըստ պատերազմական պահանջների։

Պատերազմի ընթացքում յուրացվեցին զենքի ու զինամթերքի որոշ տեսակների
արտադրությունը։

Երևան գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ։

Արդյունաբերության մյուս ճյուղերը ևս սպասարկում էին բանակին։

Հայկական դիվիզիաների կազմակերպումը և նրանց մարտական ուղին։

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս
հանրապետություններից։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ 1941–1942 թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։

Առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան։ Նա 1942թ. Ղրիմի Կերչի թերակղզում ունեցավ ծանր կորուստներ։

Առավոր էր 89-րդ «Թամանյան» դիվիզիայի մարտական ուղին, որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։

Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի։

Պարտիզանական պայքարի շարքերում։

Հայ պարտիզանների հիմնականում կազմում էին ռազմագերիները։

1942թ. 12 գումարտակից բաղկացած հայկական լեգեոնը։

Լեգեոնի միջոցով նրանք ձգտում էին ֆաշիստական հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմն ավարտվեր Գերմանիայի հաղթանակով։

Պատերազմի ավարտը:

1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում
խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ
պատերազմը։

1945թ․ սեպտեմբերին ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների հետ։

Оставьте комментарий